Ամրագրել այցելությունը
Views496
  • Ինչպե՞ս ընտրել ճիշտ զգեստը
  • Ինչպե՞ս պատրաստվել
  • Ո՞ւմ հետ գնալ
  • Ինչպե՞ս չտրվել նյարդայնացնող խորհուրդներին

Հարսանյաց զգեստը փորձելու մասին մտածելիս հարսնացուների գլխում բազմաթիվ հարցեր են պտտվում, որոնցից յուրաքանչյուրը պատասխան է պահանջում։ Մենք դա հասկանում ենք և ասում ենք Ձեզ այն ամենը, ինչ դուք պետք է իմանաք հարսանյաց սրահ գնալիս:

Ե՞րբ սկսել փնտրել զգեստը
Սկսեք այցելել սրահներ հարսանիքից 4 ամիս առաջ: Սա շուտ չէ. դուք արդեն որոշ բան գիտեք արարողությունից առաջ։ Նաև ուշ չէ. եթե Ձեզ անհրաժեշտ է փոփոխություններ անել զգեստի վրա, դրա համար բավական ժամանակ կլինի:

Ինչպե՞ս պատրաստվել հարսանյաց զգեստներ փորձելուն

  • Հստակ հասկացեք, թե ինչ եք ուզում: Կարդացեք հարսանյաց բլոգներ, ծանոթավեք նաև մեր բլոգին, պահպանեք Ձեր նախընտրելի զգեստների լուսանկարները: Ի վերջո, դուք կարող եք գնել բոլորովին այլ բան, բայց նախապես պատրաստվելը նվազեցնում է այն գտնելու համար անհրաժեշտ ժամանակը:
  • Զգեստի համար բյուջե սահմանեք: Այսպիսով, դուք կիմանաք առավելագույնը, որը պատրաստ եք վճարել և չեք փորձի այն տարբերակները, որոնք Ձեզ պետք չեն։
  • Նշեք արարողության վայրը: Խորհուրդն անտեղի՞ է թվում։ Բայց այս քայլը կարևոր է։ Զգեստի ընտրությունը իրականում կախված է վայրից: Օրինակ, բնության գրկում հարսանիքի համար դուք դժվար թե ընտրեք երկար փեշով զգեստ, որը կհավաքի հող և ոչ միայն։
  • Ամրագրեք այցը: Պարզեք, արդյոք Ձեզ անհրաժեշտ է գրանցվել սրահում կամ վճարել որոշ ծառայությունների համար: Peri bridals այցն ամրագրելու համար սեղմեք՝ ամրագրում

Ինչպե՞ս դիմահարդարվել սրահ այցից առաջ

Թեև գուցե այլ բան լսած լինեք, զգեստը փորձելու, այնուամենայնիվ, պետք է գնալ գեղեցիկ տեսքով: Փորձելով այն առանց դիմահարդարման և ոչ համապատասխան մազերի տեսքի, պատրաստ եղեք նրան, որ հայելու արդյունքը Ձեզ հիասթափեցնելու է։

Թեթև դիմահարդարումը պետք է, բայց ավելի լավ է հրաժարվել տոնային կրեմից և վառ շրթներկից, որպեսզի գործվածքը չկեղտոտվի։ 

Ի՞նչ վերցնել սրահ գնալիս

Հարսանյաց զգեստ փորձելու համար սրահ գնալիս Ձեզ հետ վերցրեք.

  • հեռախոսը, որում պահպանված են նախընտրելի զգեստների լուսանկարը
  • մազերը հավաքելու իրեր, մազակալներ՝ տեսնելու, թե ինչպիսի տեսք ունեն զգեստները՝ հավաքված և չհավաքված մազերով
  • կրունկներով կոշիկներ, և դրա բարձրությունը պետք է լինի մոտավորապես նույնը, ինչ նախատեսում եք կրել հարսանիքին, այսպես դուք կնտրեք հանդերձանքի ճիշտ երկարությունը

Ո՞ւմ հետ գնալ հարսանեկան զգեստ փորձելու

Այստեղ կարևոր է ճիշտ ընտրել ում հետ գնալ.
Դուք կարող եք Ձեզ հետ վերցնել մեկ կամ երկու հոգուց ոչ ավելի՝ մայրիկ, քույր, լավ ընկեր կամ ոճաբան։ Կարևոր է, որ ուղեկցողը կամ ուղեկցողները իսկապես լավը ցանկանան Ձեզ, չքննադատեն, իմանան Ձեր ոճը, կազմվածքը և բյուջեն։ 
Եթե ​​վստահ եք Ձեր կարծիքի վրա, ապա միայնակ գնացեք սրահ, շատերի համար սա լավագույն տարբերակն է։

Հարսանյաց զգեստը փորձելու կանոններ

  • Որոշ զգեստներ ավելի լավ են նայվում կրած, քան կախիչին: Եթե ​​խորհրդատուն համառորեն առաջարկում է ինչ-որ բան փորձել, ամենայն հավանականությամբ նա կասկածում է, որ այս հանդերձանքը կհամապատասխանի Ձեզ, ուստի մի մերժեք, փորձեք այն: 
  • Մի գնեք առաջին զգեստը, որը Ձեզ դուր է գալիս, բայց գնահատեք Ձեր ժամանակն ու ամիսներ մի ծախսեք այն փնտրելու համար։ 
  • Լուսանկարեք. հայելիները կարող են խաբել:
  • Ընտրեք այնպիսի չափս, որը հարմար է Ձեզ։ Դուք զգեստն ընտրում եք այդ օրը երկար կրելու համար և անհարմարությունները կարող են խանգարել, անգամ բարկացնել Ձեզ:
  • Եթե հավանել եք զգեստը, բայց չկա և չի լինելու Ձեզ հարմար չափսը, հիշեք, որ ավելի լավ է մեծ չափսը, քան փոքրը, քանի որ այն կարելի է ուղղել:
    Իսկ ավելի լավ կլինի, եթե փնտրեք կատարյալ չափի մեկ այլ տարբերակ։

Հարսանյաց զգեստի ընտրություն

Peri Bridals-ի հարսանեկան զգեսների տեսականուն ծանոթացեք այստեղ։
Կամ այցելեք Մեր սրահ. հասցե՝ Հրաչյա Քոչար 1

Հարսանեկան երեկոյի ծրագիր
2022-11-11
views 788
Որտեղի՞ց սկսել
2022-10-14
views 843