Ամրագրել այցելությունը
Views825

Հարսանիքին պատրաստվելը կարող է տևել մեկ տարի, կամ գուցե մի քանի շաբաթ. ամեն ինչ կախված է հարսանիքի մասին Ձեր պատկերացումներից: 

Մենք հասկանում ենք, թե ինչ է կատարվում Ձեր գլխում հենց հիմա։ Այնքան բան կա անելու, բայց պարզ չէ, թե ինչից առաջինը սկսել և ինչը հետաձգել:
 
Պե՞տք է ավելի շուտ պայմանավորվել լուսանկարչի հետ: Արժե՞ արդյոք հարսանյաց զգեստ գնել։ Ե՞րբ հրավիրել հյուրերին։

Դե ինչ, Դուք գտել եք պատասխանը։
Որպեսզի իմանաք, թե որտեղից սկսել նախապատրաստվել և ինչպես կազմակերպել հարսանիքը, մենք որոշել ենք օգնել Ձեզ և կազմել ենք գործողությունների պլան՝ սկսած հարսանիքի օրից վեց ամիս առաջ: 

Հարսանեկան նախապատրաստություններ

Հարսանիքից 6 ամիս առաջ

Որոշեք, որ եկեղեցում եք պսակադրվելու
Դիմեք գրանցման գրասենյակ
Մտածեք, թե ինչ փուլերից է բաղկացած լինելու հարսանեկան օրը
Ստեղծեք հարսանեկան բյուջե
Մտածեք, թե որտեղ է լինելու արարողությունը
Մտածեք, թե ում եք ցանկանում հրավիրել արարողությանը

Հարսանիքից 5 ամիս առաջ

Մտածեք հարսանիքի գունային սխեմայի, ոճի մասին
Սկսեք փնտրել զգեստը և մտածեք Ձեր հարսանեկան ամբողջական տեսքի մասին
Ընտրեք լուսանկարիչ, տեսանկարահանող և հաղորդավար
Ընտրեք ռեստորանը, պայմանավորվեք և ամրագրեք Ձեր օր։ Ծանոթացեք մնացած մանրամասներին։

Հարսանիքից 4 ամիս առաջ

Մտածեք հարսանյաց պարագաների մասին
Մտածեք դահլիճի դեկորի, գրանցման արարողության մասին և սկսեք պատրաստել դրանք
Սկսեք պլանավորել Ձեր մեղրամիսը
Պայմանավորվեք և քննարկեք հաղորդավարի հետ Ձեր հարսանիքի սցենարը
Ընտրեք և պատվիրեք ժամանցային, երաժշտական միջոցառումները

Հարսանիքից 3 ամիս առաջ

Մշակեք հարսանեկան պարը
Գտեք դիմահարդարման և վարսահարդարման վարպետների
Պատրաստեք հրավերները
Գնեք կոստյում, վերնաշապիկ, փողկապ և կոշիկ փեսացուի համար
Պատրաստեք փաստաթղթեր Ձեր մեղրամսի համար. ստուգեք, արդյոք ունեք վավեր անձնագրեր և վիզաներ
Մտածեք հարսանեկան քաղցրավենիքների մասին
Տեղեկացրեք ընկերուհիների և հարսնաքրոջը հարսանեկան ոճի մասի
Ընտրեք հարսանեկան զգեստը և ամրագրեք այն

Հարսանիքից 2 ամիս առաջ

Անհրաժեշտության դեպքում գնեք մորթյա վերարկու կամ թիկնոց, որը կոգնի չմրսել
Քննարկեք ճաշացանկը
Գնեք մատանիներ
Պատվիրեք մեքենաներ (անհրաժեշտության դեպքում)

Հարսանիքից 1 ամիս առաջ

Ամրագրեք հյուրանոցը
Պատվիրեք ծաղկեփունջը, հարսանեկան տորթը և տարոսիկները
Հարսանիքի օրվա մանրամասն պլան կազմեք
Լուսանկարչի հետ քննարկեք հարսանեկան լուսանկարների վայրերի, ոճի մանրամասները
Մտածեք ռեստորանում հյուրերի տեղը

Հարսանիքից 2 շաբաթ առաջ

Կատարեք ճշտող զանգեր՝ համոզվելու, որ ամեն ինչ պատրաստ է 
Զանգահարեք հյուրերին, վերջնական նրանց գալը հաստատելու համար
Գնեք մրցանակներ հյուրերի համար

Հարսանիքից 2 օր առաջ

Տարեք բոլոր անհրաժեշտ պարագաները ռեստորան
Ստուգեք, որ Ձեր հարսանեկան զգեստը կարգին է, աքսեսուարները տեղում

Հարսանիքի նախօրեին

Կրկին զանգահարեք բոլոր վարպետներին
Պատրաստեք Ձեր ճամպրուկը մեկնելու համար, մի մոռացեք Ձեր անձնագրերը
Պատրաստեք Ձեր անձնագրերն ու մատանիները
Մտածեք հաջորդ օրվա նախաճաշի մասին՝ սա կարևոր է։ Ավելի լավ է առավոտյան ուտել, որպեսզի չուշաթափվեք։

Մենք վստահ ենք, Ձեր հարսանեկան օրը հիանալի է անցնելու։

Այժմ Դուք գիտեք, թե որտեղից սկսել պատրաստվել հարսանիքին: Հուսով ենք, որ Դուք հանգիստ կձեռնարկեք անհրաժեշտ քայլերը և հաջողությամբ կանցնեք կազմակերպման բոլոր փուլերով։ 

Սիրով՝ Peri Bridals։

Հարսանեկան օր