Ամրագրել այցելությունը
Views786

Հարսանեկան երեկոյի ծրագիրը հյուրերի և նորապսակների տրամադրության պատճառն են։

Բայց պատահում է չէ՞, որ որոշ գաղափարներ շփոթեցնում են շատերին, ինչպես՝ հնացած մրցույթներն ու հաղորդավարի զայրացնող հայտարարությունները։ 
Դրանք ամենահաճելի հիշողությունները չեն, որ կարող են թողնել։ 

Իսկապես դժվար է տարբերվող գաղափար գտնելը, ուստի մենք Ձեզ համար հավաքել ենք լուծումներ։ 

Մենք ուսումնասիրել և առաձնացրել ենք գաղափարններ հարսանեկան օրը ոչ միայն զվարճալի, այլ նաև հիշվող դարփնելու համար։
Համոզված ենք, որ յուրաքանչյուր զույգ կգտնի հետաքրքիր մի տարբերակ։

Տպավորիչ ժամանց Ձեր հյուրերի համար կարող եք ապահովել կազմակերպելով՝

  1. Սլայդ շոու կամ կարճ ֆիլմ՝ երիտասարդ զույգի մասին պատմող
  2. Հարսանեկան ֆլեշմոբ
  3. Մինի մրցանակաբաշխություն, որտեղ դուք կարող եք հետաքրքիր նվերներ մատուցել Ձեր ծնողներին, մտերիմ ընկերներին և բոլոր նրանց, ովքեր թանկ են Ձեզ համար
  4. Կարաոկե
  5. Հանրաճանաչ երգիչների կամ խմբերի կատարում
  6. Stand-up շոու
  7. Մատուցողների կողմից բեմադրված մուտքեր։ Դրանք հիանալի անակնկալ կլինեն հյուրերի համար, մանավանդ, երբ ոչ ոք դրան չի սպասում
  8. Փոքրիկ համերգ սիրելի երաժշտական գործիքով
  9. Զվարճալի պարային կատարում
  10. Օճառի պղպջակներով շոու

Տպավորիչ ժամանց հյուրերի համար

Ակտիվ ժամանց հարսանյաց հյուրերի համար

  1. Թիմային խաղեր հարսի և փեսայի մասնակցությամբ
  2. Պարեր բոլորի սիրելի հիթերի ներքո
  3. Պարային մարտեր հարսի և փեսայի միջև
  4. Պարի վարպետության դաս հարսի և փեսայի ծնողների կողմից

Ակտիվ ժամանց հյուրերի համար

Հանգիստ ժամանց հարսանյաց հյուրերի համար

  1. Ծաղրանկարիչ, ով կստեղծի հյուրերի դիմանկարները ծիծաղելի ոճով
  2. Գինու համտես
  3. Թաքնված լուսանկարիչ, ում լուսանկարները կցուցադրվեն օրվա վերջում և կնվիրվեն հերոսներին
  4. Կոկտեյլ բար, որտեղ հյուրերը կարող են պատրաստել իրենց սեփական կոկտեյլները՝ ըստ նախապես պատրաստված բաղադրատոմսերի և բաղադրիչների
  5. Քաղցրի, պանրի, մրգի, թեյի կամ պաղպաղակի սեղան
  6. Բյութի անկյուն, որտեղ ցանկացողները կարող են օրվա ոճով հետաքրքիր դիմահարդարում կամ սանրվածք անել

Հանգիստ ժամանց հյուրերի համար

Ժամանց երեխաների համար

  1. Մուլտֆիլմերի ցուցադրման անկյուն երեխաների համար. սա կարող է լինել մեկ, հիմնական ընտրված մուլտֆիլմ բոլորի համար
  2. Բատուտ
  3. Փուչիկներ
  4. Դեմքի նկարչություն
  5. Գրքերով և նկարչական պարագաներով անկյուն

Ժամանց երեխաների համար

Հարսանեկան օրվա լավագույն ավարտը

  1. Փուչիկներ, հարսանեկան զույգի սիրելի գույնով, որոնք բաց կթողնեն նրանք միասին օրվա վերջում
  2. Հրավառություն, որը դարձել է ցանկացած տոնի դասական ավարտ
  3. Հարսն ու փեսան, ցանկության դեպքում նաև հյուրերը, կարող են միմյանց մաղթանքներ գրել թղթի վրա և դնել տուփի մեջ, որը կփակվի և կպահվի, օրինակ, 10 տարի անց բացելու խոստումով։

Հարսանեկան օրվա լավագույն ավարտը

Խորհուրդ ենք տալիս երեկոն չավարտել շատ պարզ, նաև պետք չէ շատ ձգձգել այդ պահը։ Ցանկացած եզրափակում պետք է նախապատրաստել ոչ միայն տեխնիկապես, այլև էմոցիոնալ։ 

Անկախ նրանից, թե ինչպես եք ավարտում Ձեր երեկոն, գլխավորը հիշելն է, որ հարսանիքի ավարտը իրականում երջանիկ ընտանեկան կյանքի սկիզբն է։

Սիրով՝ Peri Bridals