Ամրագրել այցելությունը

Գաղտնիության Քաղաքականություն

UpdatedԹարմացվել է: 05-07-2022

Գաղտնիության քաղաքականությանը վերաբերող սույն հատվածում նկարագրված են Ձեր տվյալների գաղտնիության պաշտպանության նպատակով ձեռնարկվող միջոցառումները: Մենք կարող ենք փոփոխել մեր կայքում եղած տեղեկատվության բովանդակությունը կամ առկա ծառայությունների մասին տեղեկությունները՝ առանց այդ մասին ծանուցելու, որի հետևանքով գաղտնիության վերաբերյալ մեր քաղաքականությունն էլ կարող է փոփոխությունների ենթարկվել: Կայքից Ձեր շարունակական օգտվելը կհամարվի Ձեր կողմից այդ փոփոխությունների ընդունում:

Մեզ տրամադրվող Ձեր բոլոր տվյալների գաղտնիությունն ապահովելու համար peribridals.am-ը հետևում է գաղտնիության հետևյալ սկզբունքներին.

  • peribridals.am-ը հավաքագրում է «Անհատ» և «Կազմակերպություն» (այսուհետ՝ Օգտագործող) հանդիսացող հաճախորդների վերաբերյալ միայն այն տեղեկատվությունը, որն առկա է peribridals.am հարթակում և անհրաժեշտ է հարցումներ և դիտարկումներ կատարելու, առաջարկներ և բողոքներ ներկայացնելու և պատվերներ կատարելու համար:
  • peribridals.am-ն օգտագործում է Օգտագործողի մասին տեղեկությունները` նրան մատուցվող ծառայությունների և սպասարկման որակը բարելավելու նպատակով:
  • peribridals.am-ը չի կարող տրամադրել Օգտագործողի վերաբերյալ տեղեկություններորևէ երրորդ անձի, առանց Օգտագործողի համաձայնության, բացառությամբ Օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
  • peribridals.am-ն ունի անվտանգության համակարգեր, որոնց նպատակն է պաշտպանել Օգտագործողի վերաբերյալ տեղեկությունները կորստից, վնասումից, անթույլատրելի օգտագործումից ցանկացած երրորդ անձի կողմից:

Կայքի՝ հանրությանը հասանելի հատվածները

Կայքի՝ հանրությանը հասանելի հատվածներից օգտվել կարող եք, առանց տրամադրելու Ձեր վերաբերյալ որևէ անձնական տեղեկություն և, նման ձևով կայքից օգտվելիս, մենք չենք հսկում կամ հավաքագրում Ձեր անձը նույնացնող որևէ տեղեկություն: Մենք կարող ենք զուտ հետևել, թե քանի մարդ է օգտվում մեր կայքից: Ձեր ինքնությունը, սակայն, այդ դեպքում որևէ կերպ չի բացահայտվում: Մենք կարող ենք նաև գրանցել Ձեր համակարգչի/մոբայլ սարքի տեղակայվածությունը ինտերնետում համակարգի կառավարման և առաջացած խնդիրների լուծման նպատակով և գրանցել ընդհանուր տեղեկությունները:

Անձնական տեղեկություններ

Մենք խստորեն հետևում ենք անվտանգության մեր ընթացակարգերին` կանխելու չլիազորված անձանց՝ Ձեր անձնական տեղեկություններից օգտվելու հնարավորությունը: Այդ նպատակով մենք օգտվում ենք առաջատար այնպիսի տեխնոլոգիաներից, որոնք հնարավորություն են տալիս գաղտնագրել տվյալները, կիրառել արգելապատնեշներ և նույնականացնել սերվերները: Թվարկված եղանակներով, սակայն, չենք սահմանափակվելու: