Ամրագրել այցելությունը
Views301

Իմանալով, թե նշանադրվելուց հետո որքան հայտնի է եղել Ձեր աջ ձեռքը, կարող եք վստահ լինել, որ ձախն, հարսանեկան օրը, անկասկած չի զիջելու, և լինելու է բոլորի ուշադրության կենտրոնում։ 

Առաջարկության, նշանադրության և ամուսնական մատանու նկարներ….
Հայացքներ, անվերջ հայացքներ…. 

Այսպիսով, հարսանիքին գեղեցիկ եղունգներ ունենալը միայն մեկ օրյա սովորական մատնահարդարում չէ: 

Հետևեք խորհուրդներին, որոնք մենք առանձնացրել ենք Ձեզ համար:

Չոր մաշկի բուժում
Եթե դուք ունեք չոր մաշկ, օգտագործեք ձեռքի կրեմներ, որոնց բաղադրությունում ներառված են բուսական յուղերը:
Հատկապես կարևոր է օգտագործել ձեռքերի քսուք ձեռքերը լվանալուց հետո, քանի որ շատ օճառներ կարող են չորացնել Ձեր մաշկը և դարձնել այն ավելի զգայուն:

Եղունգների խոնավացում
Ձեր եղունգները նույնպես պահանջում են խոնավության առողջ չափաբաժին։ Անհրաժեշտ միջոցը խնամող յուղերն են: Բաղադրիչների ցանկում փնտրեք վիտամին E, կոկոսի յուղ, նուշի յուղ, քանի որ դրանք ամենաարդյունավետն են խոնավացման հարցում:

Մատնահարդարում
Եթե դուք որոշել եք ընտրել չեզոք գույն, ապա եղունգներին անհրաժեշտ է գեղեցիկ ձևավորում հաղորդել։
Այնուամենայնիվ, թեթև սպիտակ կամ թույլ վարդագույն լաք օգտագործելը, Ձեր եղունգներին կհաղորդի ավելի հարթ և անբիծ տեսք:

Պահպանեք եղունգների տեսքը
Քրտնաջան աշխատանքից հետո, որը դուք անկասկած կներդնեք Ձեր եղունգների վրա, ավելի վատ բան չկա, քան փչացնելը այդ ամբողջ ծանր աշխատանքը հարսանիքից ընդամենը օրեր առաջ։
Ձեր եղունգները կատարյալ վիճակում պահելու համար խուսափեք Ձեր ձեռքերը չափազանց շատ օգտագործելուց ???? և հոգ տարեք Ձեր եղունգների մասին։

Կառավարեք սթրեսը
Ամենապարզից մինչև ամենաբարդ. բոլոր խնդիրների պատճառը կարող է լինել սթրեսը։ 
Ավելորդ անհանգստությունը կարող է նաև խաթարել Ձեր քունը։ Այն իր հերթին կարող է հանգեցնել այլ խնդիրների, օրինակ՝ հարսանիքի օրը գունատ մաշկ ունենալուն։

Սահմանեք նպատակներ
Ինքներդ ձեզ համար կոնկրետ նպատակներ սահմանեք՝ լինի դա մաշկի չորության նվազեցումը, թե եղունգների ամրեցումը։ 
Դա թույլ կտա ձեզ չմոռանալ հետևել ձեռքերի խնամքին և պատրաստ լինել ամենակարևոր օրվան ամբողջությամբ։ 

Հետևեք այս կանոններին և դուք կունենաք անսխալ տեսք։

Հարսանեկան գեղեցիկ մատնահարդարում

Ստացեք լրացուցիչ հետաքրքիր ինֆորմացիա հարսանիքի օրվան ճիշտ նախապատրաստվելու համար.

5 այլընտրանքային թանկարժեք քարեր նշանադրության մատանիների համար
2022-06-30
views 663