Ադամանդները կարող են լինել որոշ աղջիկների լավագույն ընկերը, բայց դրանք բոլորի համար չեն:
Թեև ադամանդները դեռևս հանդիսանում են նշանադրության մատանիների մեջ օգտագործվող ամենահայտնի թանկարժեք քարերը, վերջին տարիներին այլ քարեր և ադամանդի այլընտրանքներ ավելի ու ավելի շատ են փնտրվում:
Փայլուն գույներով և ապշեցուցիչ կտրվածքներով գունավոր թանկարժեք քարերը տարբերվում են նշանադրության մատանու դասական չափանիշներից:
Հայտնիներից Գվինեթ Փելթրոուն, Եվա Լոնգորիան և Հոլլի Բերին, այն քչերից են, ովքեր ընտրել են այլ գունավոր քարեր, և, իհարկե, չմոռանանք բրիտանական թագավորական ընտանիքը և Քեյթ Միդլթոնի նշանադրության շափյուղայից շքեղ մատանին:
Անկախ նրանից, թե դա ադամանդի պես փայլուն քար է թե գունավոր շափյուղա, այն պետք է լինի յուրահատուկ:
Մենք գտել ենք 5 հիասքանչ ադամանդի այլընտրանքային գոհարներ, որոնք նույնքան գեղեցիկ են, որքան ադամանդը:
1. Շափյուղաները
Շափյուղաները, սովորաբար կապույտ գույնով, թանկարժեք քարեր են: Դրանք ունենում են նաև այլ երանգներ, ինչպիսիք են դեղձի գույնը, վարդագույնը, դեղինը, կանաչը, մանուշակագույնը և սպիտակը:
Շափյուղաները համարվում են ամենակարծրներից մեկը: Դրանք ադամանդի կատարյալ փոխարինողներ են և համարվում են նշանադրության մատանիների լավագույն քարերից մեկը:
2. Զմրուխտ
Զմրուխտը, իր հստակ հարուստ կանաչ տոնով, գեղեցիկ է, շքեղ և թանկարժեք, ինչը նրանց դարձնում է նշանադրության մատանիների ցանկալի քար: Դրանք նույնիսկ ավելի հազվադեպ հանդիպող են, քան ադամանդները և իդեալական են նրանց համար, ովքեր ցանկանում են առավելագույնի հասցնել մատանու քարի չափը` ավելի սեղմ միջոցներով, քանի որ դրանք ավելի մեծ են թվում, քան նույն կարատ քաշի ադամանդը, իրենց ավելի քիչ խիտության շնորհիվ:
3. Ռուբին (սուտակ)
Զմրուխտների և շափյուղաների պես, սուտակները չորս թանկարժեք քարերից մեկն են՝ իրենց հարուստ, շքեղ կարմիր երանգով:
Հին ժամանակներում սուտակները խորհրդանշել են պաշտպանություն և հարստություն։ Իսկ շատ այլ մշակույթներում այն սիրո և նվիրվածության խորհրդանիշ է:
4. Օպալ (ծիածանաքար)
Օպալները ամենայուրօրինակ և եզակի քարերից են, որոնք, թեև համարվում էին հնաոճ վերջին մի քանի տարիներին, արդեն վերադառնում են: Դրանք արտացոլում են ամբողջ ծիածանը, երբ շարժվում են և շլացնում իրենց հմայքով:
5. Պերիդոտ
Պերիդոտներն աշխարհի քիչ թանկարժեք քարերից են, որոնք հայտնվում են միայն մեկ գույնով՝ գեղեցիկ, ձիթապտղի կանաչավուն երանգով: Թեև երբեմն դրանց շփոթում են զմրուխտների հետ:
Պերիդոտները համարվում են սիրո նշան:
Նապոլեոնն իր առաջին կնոջը՝ Ժոզեֆինային, նվիրել է պերիդոտից կրծքազարդ, որպես իր հիացմունքի սիմվոլիկա: Այսպիսով, ավանդույթը դրանց դարձնում է բավականին ռոմանտիկ նշանադրության մատանու թանկարժեք քարեր:
Պետք չէ ընտրել ադամանդ միայն այն պատճառով, որ այն ավանդական է: Դուք կարող եք ստեղծագործ լինել և գտնել քարի այլընտրանքային տեսակ, որը կհամապատասխանի ձեր տեսքին, ոճին, բյուջեին, անհատականությանը և որը դուք ուրախ կլինեք կրել ամեն օր: