Նույնիսկ եթե դուք ամենահանգիստ բնավորութայն տեր զույգերից եք, հարսանեկան սթրեսն ու պլանավորման խառնաշփոթը մի օր ձեզ էլ կանհանգստացնեն։
Սա, իհարկե, ցույց է տալիս պլանավորման ընթացքում ժամանակ առ ժամանակ դադար առնելու կարևորությունը:
Մեր կարծիքով լիցքաթափվելու լավագույն միջոցը ծիծաղն է: Եվ ալդ հարցում ավելի լավ տարբերակ չկա, քան ռոմանտիկ կատագերգությունները։
Ահա, թե ինչ ենք առանձնացրել ձեզ համար`
Առաջարկություն
Ֆիլմի գլխավոր հերոսները Սանդրա Բալոքն ու Ռայան Ռեյնոլդսն են, ովքեր մարմնավորում են տնօրենի և ծանրաբեռնված օգնականի կերպարները։
Երբ Սանդրայի կերպարը հասկանում է, որ իրեն սպառնում է արտաքսում դեպի Կանադա, նա համոզում է իր օգնականին ամուսնանալ իր հետ՝ խոստանալով գլխավոր խմբագրի պաշտոնը իրեն օգնելու դիմաց։
Ֆիլմում շատ–շատ են զավեշտալի պահերը, ինչպես օրինակ՝ Բեթի Ուայթի և Սանդրա Բալոքի՝ անտառում՝ խարույկի շուրջ պարելը:
Այո-այո, ամեն ինչ հենց այդպես էլ եղել է։
Առանց սփոյլերների։ Պարզապես դիտիր
Հարսնաքույրեր
Դիտողները կպնդեն, որ «Հարսնաքույրներ» ֆիլմը հրահանգների ձեռնարկ է այն մասին, թե ինչ չի կարելի անել որպես հարսնացու կամ հարսնաքույրը։
Դե ինչ, նրանք ճիշտ են։
Քրիսթեն Ուիգը խաղում է Էնիի դերը, ով հրուշակագործ է և ֆիլմում հարսնացուի լավագույն ընկերուհին։ Բայց նրա համար ամեն ինչ հեշտ չէ։ Նրա հետ մրցում է հարսնացուի մեկ այլ ընկերուհի, ով ամեն քայլափոխի փորձում է գերազանցել նրան:
27 հարսանիք
Ջեյնը, ում մարմնավորում է Քեթրին Հեյգլը, միշտ հայտնվում է հարսնաքույրի դերում և վերջում մնում միայնակ:
Դա դեռ քիչ է, նա սիրահարված է իր ղեկավարին, ով պատրաստվում է ամուսնանալ իր քրոջ հետ:
Սա ֆիլմ է սիրո, քույրերի թշնամանքի և հարսանեկան պլանավորման առաջացրած խառնաշփոթի մասին։
Հարսնացուների պատերազմ
Ամեն ինչ չէ, որ հնարավոր է պլանավորել։
Այս ֆիլմը դրա վառ օրինակն է։
Երկու լավագույն ընկերուհիներ, միմյանցից անկախ, պլանավորում են իրենց հարսանիքը նույն օրը։
Եվ, արդեն, վերահսկողությունից դուրս են շատ բաներ։
Նրանք սկսում են լրջորեն մրցակցել՝ արդյունքում ստեղծելով զվարճալի իրավիճակներ, որոնցից կարելի է դասեր քաղել։
Պարզապես ընտրեք ֆիլմն ու թույլ տվեք ձեզ մի քանի ժամ զվարճանալ:
Հաճելի դիտում։
Սիրով՝ Peri bridals