Ամրագրել այցելությունը
Views298

Ձեր հարսանիքի համար ընտրած հրավիրատոմսերը հյուրերի առաջին կարծիքն են ձեր հարսանեկան ոճի մասին: Դրանց բովանդակությունը կաևոր և էական նշանակություն ունի:

Կա երկու բան, որ դուք պետք է հիշեք. ձեր հարսանեկան հրավերն ուղարկելու ժամանակը և անհրաժեշտ մանրամասները: 

Անկախ նրանից, դուք դեռ փնտրում եք հարսանեկան հրավիրատոմսերի տարբերակներ, թե արդեն գտել եք ձեր դիզայնը, համոզվեք, որ հետևում եք կանոններին և առաջնորդվում եք ճիշտ քայլերով: Դա կապահովի, որ ձեր հյուրերը նախապես ունենան անհրաժեշտ բոլոր տեղեկությունները։

Եթե ​​վստահ չեք, թե որտեղից սկսել, կարդացեք մեր խորհուրդները։

1. Շուտ ուղարկեք հարսանեկան հրավերները
Համոզվեք, որ ձեր հյուրերին բավականաչափ ժամանակ եք տրամադրել հարսանիքի օրը պլանավորելու և պատրաստվելու համար: 
Ուղարկեք հրավերները հարսանիքից 6-ից 8 շաբաթ առաջ: 

2. Ներառեք բոլոր անհրաժեշտ տեղեկությունները
Դուք կարող եք ունենալ գեղեցիկ հրավերի ձևավորում, բայց, ի վերջո, դա անտեսվելու է, եթե այն ունի թերի տեղեկություններ: 
Դրա հետ մեկտեղ պարզությունն առանցքային է: Համոզվեք, որ ներառել եք հետևյալը.

  • Հարսի և փեսայի անունները
  • Հարսանիքի ամսաթիվը և ժամը
  • Արարողության և ընդունելության վայրը(երը)
  • Մեկնարկի ժամը

Եթե ​​կիսվելու լրացուցիչ տեղեկություններ ունեք, ինչպիսիք են ուղղությունները, կայանատեղին, արարողությունից առաջ կամ հետո բնակվելու հնարավոր տարբերակները, դուք պետք է դրանք նույնպես ներառեք հրավիրատոմսում։

3. Մի օգտագործեք հապավումներ
Երբ խոսքը վերաբերում է ձեր հարսանեկան հրավերի բովանդակությունը կազմելուն, անպայման ուշադրություն դարձրեք ձևակերպումներին: Հիմնական հուշումներից մեկն այն է, որ դուք պետք է գրեք բոլոր բառերը պաշտոնական ձևաչափով:
Նույնիսկ եթե հարսանիքը մի փոքր ավելի քիչ պաշտոնական է, հրավերները պետք է հետևեն այս պարզ կանոնին:

4. Ճիշտ դիմեք հյուրերին
Ձեր հյուրերին պատշաճ կերպով դիմելը հրավիրատոմսի հիմնական մասն է և, հավանաբար, առաջին բանը, որը նրանք կտեսնեն այն բացելուց հետո: 
Թեև ձեր հյուրերին դիմելը կարող է բավականին պարզ խնդիր թվալ, բայց սա ամենհաճախ հանդիպող սխալներից մեկն է։ Հնարավորության դեպքում օգտագործեք ձեր հյուրի լրիվ անունը, սակայն, եթե վստահ չեք երկրորդ անունի հարցում, խուսափեք այն ընդհանրապես օգտագործելուց։

5. Հստակեցնելով, թե ով է հրավիրված
Տեղեկացրեք ձեր հյուրերին, արդյոք երեխաները հրավիրված են, թե ոչ՝ դիմելով նրանց հրավերի մեջ: Հրավերի վրա հստակ անուններ նշելը կենթադրի, որ երեխաները հրավիրված չեն, և, որ հարսանիքը «միայն մեծահասակների համար» է wink 

հարսանեկան հրավիրատոմս

Հուսով ենք, որ այս խորհուրդները կօգնեն, որ դուք ձեր հյուրերին փոխանցեք հնարավորինս ճշգրիտ տեղեկատվություն։

Սիրով՝ Peri bridals
 

Ինչպես են փոխվում հարսանյաց զգեստները տարիների ընթացքում
2022-06-30
views 625