Աշնանային շունչն արդեն օդում է։
Այս ամսին հարսանիքները միշտ առանձնահատուկ են: Ցերեկներն ու գիշերները ավելի զով են, ծառերն աստիճանաբար ոսկեգույն երանգ են ստանում։
Վաղ աշունը դեռ տաք է, գեղեցիկ, մելամաղձոտ, իսկ ուշ աշունը, թեև մտածելու առիթ է տալիս, բայց յուրովի գեղեցիկ է և առանձնահատուկ իր ոճով։
Ցանկանու՞մ եք իմանալ տարվա այս եղանակին հարսանիքը կազմակերպելու մանրամասները:
Աշնանային հարսանիքների գույները
Ոչ մի խնդիր, եթե դուք նախապատվությունը տաք անսովոր համադրություններին։
Ազատորեն ընտրեք դարչնագույնը, ոսկեգույնն ու նարնջագույնը, փորձեք համադրել գինու և հատապտուղների երանգները։
Իսկ եթե ավելի նուրբ ոճ եք ցանկանում հաղորդել արարողությանը ապա ընտրեք ոչ ակնհայտ գունային համադրություններ, օրինակ՝ բաց կապույտը, ինչպիսին սովորոբար այդ ամիսներին երկինքն է, և ցորենի ճուղերը:
Աշնանային հարսանեկան դեկորներ
Տարվա այս եղանակին զարդարելը հաճույք է, քանի որ բնությունն ինքն է առաջարկում այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է:
Սկսեք ծաղիկներից. զարդարեք թարմ կամ չոր ծաղիկներով։
Տարածքը կարող եք զարդարել նաև ծառի ճյուղերով, չոր տերևներով և կոներով՝ ավելի խորհրդավոր դարձնելով ոճը:
Աշնանը հարսանիքն ընկնում է բերքահավաքի շրջանին, այնպես որ մտածեք դեկորում մրգերի և, ինչու չէ, ավելի օրիգինալ տարբերակների՝ բանջարեղենների օգտագործման մասին։ Փորձեք դրանցից մի քանիսը ներկել ոսկեգույն ներկով։ Արդյունքը շատ գեղեցիկ է լինելու։
Աշնանային հարսնացու
Նրբագեղ զգեստներ՝ երկար թևերով, ժանյակներով և ասեղնագործությամբ։ Այսպիսին է աշնանային հարսանեկան զգեստների ոճը։
Ընտրեք գործվածքներ, որոնք և՛ թեթև են, և՛ ավելի տաք, որպեսզի չսառչեք։
Զգեստի գույնը կախված է Ձեր ճաշակից. այն կարող է լինել դասական սպիտակ, բայց համադրված խորը աշնանային երանգներով։
Մի մոռացեք, որ այս ամսին երեկոները ցուրտ են, այնպես որ ոչ միայն զգեստը այլև կոշիկները պետք է լինեն գեղեցիկ, բայց տաք։
Իսկ հարսնացուի աշնանային ծաղկեփունջը կարող է պարծենալ և՛ սեզոնային ծաղիկներով և՛ բնության նվերներով (կոններ, մրգեր և հատապտուղներ): Փնտրեք ծաղիկներ և բույսեր, որոնք համապատասխանում են գունապնակին՝ հարուստ կարմիրից, կանաչից մինչև մուգ մանուշակագույն:
Նվերներ հյուրերի համար
Աշնանային հարսանիքը հյուրերին հաճելի կամ օգտակար թեմատիկ նվերներով ուրախացնելու առիթ է։ Մի մոռացեք դրանք գեղեցիկ զարդարել։ Ներառեք օրինակի՝
- մեղր
- խնձորի ջեմ
- տնական թխվածքաբլիթներ
- լավ սուրճ
- աշնանային համեմունքներ
- տաք գուլպաներ
- աշնանային հոտերով մոմեր (բայց հիշեք, որ հոտը անհատական խնդիր է, ընտրեք ամենաչեզոքը)
Աշնանային ներկապնակի գեղեցկությունն ու բազմազանությունը առանձնահատուկ հմայք ունի և միշտ կարող է պայծառություն և ինքնատիպություն հաղորդել հարսանեկան արարողությանը։
Սիրով՝ Peri Bridals: