Alysee
Դուք կարող եք գնել կամ վարձել այս զգեստը
Նկարագրություն
Մինիմալիստական հարսանյաց զգեստ՝ հիմնված հարուստ գործվածքի և բարդ ուրվագծերի վրա: Խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ունեն համաչափ մարմնի կառուցվածք և բարձր հասակ: Կտրվածքը ՛՛A՛՛-աձև է՝ կիսաշրջազգեստի սահուն ընդլայնմամբ գոտկատեղից դեպի ներքև։ Որպես նյութ ընտրվել է փափուկ, ազնվական փայլով միկադոյի խիտ և թանկարժեք գործվածքը։
Զգեստն ունի քառակուսի պարանոց և բարակ ուսեր։ Կողքերին թափանցիկ ցանցային ներդիրներ կան, որոնք հետաքրքիր շունչ են հաղորդում տեսքին:
Հարսանեկան արարողության համար այս զգեստն ընտրելիս պետք է տեղյակ լինել, որ հիմնական ուշադրությունը լինելու է հարսնացուի բնական գեղեցկությունը՝ ընդգծված մինիմալիստական բարդ հանդերձանքով: