Ամրագրել այցելությունը
Views476

Ի՞նչը կարող է փչացնել Ձեր հարսանիքը, անհանգստացնել կամ նյարդայնացնել, փչացնել Ձեր տրամադրությունը և զրկել Ձեզ ուրախ ժպիտից։
Տասնյակ կայքերում խոսվում է բազում սխալների մասին, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անել հարսանիքը չփչացնելու համար. թվում է, թե ցանկացած քայլ կարող է ճակատագրական լինել։ 

Իրականում, ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէ, կան միայն մի քանի սխալներ, որոնք մենք առանձնացրել ենք Ձեզ համար, իսկ մնացածը մանրուքներ են, որոնց պատճառով Դուք նույնիսկ չպետք է անհանգստանաք.

1. Փեսային նախապատրաստություներում չներգրավել

Սրա պատճառները կարող են տարբեր լինել՝ սիրելիի զբաղվածությունը, գործընթացում ընդգրկվելու նրա չցանկանալը կամ հարսնացուի ցանկությունն անել այնպես, ինչպես ինքն է ցանկանում: 
Հարսանիքը զույգի առաջին համատեղ «նախագիծն» է, կարևոր է կազմակերպել  այն միասին։

2. Ուրիշի կարծիքը լսելը

Միանգամից ասենք, որ արժե լսել ուրիշների կարծիքը, բայց զտեք խորհուրդները և մտածեք, թե ինչ եք ուզում Դուք և Ձեր փեսացուն։ Յուրաքանչյուրն, ով խորհուրդ է տալիս, ունի իր հետաքրքրությունները, բայց հարսանիքը միայն ձերն է։ Ուստի երբեմն պետք է ոչ ասել օրինակ՝

  • ծնողներին, ովքեր ցանկանում են հրավիրել անծանոթ մարդկանց
  • ընկերներին, ովքեր չեն կիսում Ձեր որոշումները
  • մասնագետներին, ովքեր պարտադրում են իրենց կարծիքը 

Որոշումները չկիսող ընկերներ

3. Մասնագետների փոխարեն դիմելը ընկերներին

Հարսնացուների գլխավոր սխալն այն է, որ կարծում են, որ ընկերները կարող են լավ անել կամ գոնե հաղթահարել իրենց վստահված աշխատանքը: Ցավոք, եթե ընկերուհին լավ է նկարում Ձեզ զբոսանքի ժամանակ, դա չի նշանակում, որ նա նույնը կանի պրոֆեսիոնալ մակարդակով:
Դիմադրեք այս կերպ գումար խնայելու գայթակղությանը, քանի որ գրեթե բոլորն ավելի ուշ զղջում են այս որոշման համար։

4. Փոքր չափսի զգեստի ընտրությունը 

Փոքրացնելով զգեստի չափը, հույս ունենալով, որ դա հարսանեկան օրը Ձեզ ավելի նուրբ տեսք կհաղորդի, ցույց չի տա ավելորդ կիլոգրամները՝ սխալ է։ 
Վախեցեք, որ կարող է ստացվել լրիվ հակառակը և Դուք ունենաք ավելի վատ տեսք քան ակնկալում էիք։

5.Մոռանալը, որ ընկերուհիներն ունեն իրենց կյանքը

Ձեր լավագույն ընկերները հաճույքով կօգնեն Ձեզ նախապատրաստական ​​աշխատանքներում, սակայն չափից ավելի մտահոգ լինելը միայն Ձեր խնդիրնեով կարող է վիճաբանության առիթ դառնալ։
Հիշեք, որ ընկերներն ունեն իրենց կյանքը, այլ խնդիրներ և մտահոգություններ և նրանց ամբողջ ազատ ժամանակը խլելը առնվազն անզգույշ է:

6. Չիմանալ հյուրերի ճշգրիտ թիվը

Բազում հյուրեր


Չկա ավելի վատ բան, քան հարսանիքից մեկ շաբաթ առաջ ինչ-որ մեկին հրավիրելը, կամ ընկերոջը խնդրելը, որ ընտանիքի անդամներից մեկին չբերի իր հետ, քանի որ մոռացել ես նրան ներառել ցուցակում:
Դուք երբեք չեք ազատվի մեղքի զգացումից ամբողջ կյանքում։
Այսպիսով, նախօրոք պլանավորեք, ստացեք հյուրերից բանավոր հաստատումները, այնուհետև ուղարկեք պաշտոնական հրավերները:

7.  Առավոտյան պատրաստվելու համար քիչ ժամանակ թողնելը

Նույնիսկ եթե Ձեզ թվում է, որ ոճաբանին բավական է 1 ժամը՝ Ձեզ կատարյալ հարսանեկան տեսք տալու համար, նախատեսեք առնվազն 2-3 ժամ առավոտյան պատրաստվելու համար։

Չեք ուզում ուշաթափվել և հայտնի դառնալ համացանցում, չէ՞:
Անպայման նախաճաշեք արարողությունից առաջ, կերեք գոնե մի փոքր:

8. Մոռանալ նկարվել մայրիկի հետ

Լուսանկար մայրիկի հետ

Տարածված սխալ, քանի որ ավանդաբար հարսանիքի ժամանակ ավելի մեծ ուշադրություն է դարձվում երջանիկ հոր հետ հարսնացուի լուսանկարներին: 
Դա ամենաառաջնային խնդիրներց է, իսկ մոռանալը ամենամեծ սխալը։

9. Արարողության և երեկոյան հավաքույթի միջև երկար ընդմիջում կատարել

Արարողությունից հետո երեք ժամանոց ֆոտոշարք պլանավորելը լավ գաղափար չէ: Եթե ​​նույնիսկ հյուրերին տանեք Ձեզ հետ, միևնույնն է նրանց մեծ մասը կձանձրանա և երեկոյի սկզբում նրանք հոգնած, սոված և զայրացած կլինեն։ Հետևաբար, կամ կրճատեք նկարահանման ժամանակը մինչև առավելագույնը մեկ ժամ, կամ մտածեք հյուրերի ժամանցի մասին Ձեր բացակայության ժամանակ:

Ձեր օրը ավելի հեշտ դարձնելու համար հետևիր մեր խորհուրդներին և խուսախիր այս հիմանական սխալներից։

Սիրով՝ Peri Bridals

5 այլընտրանքային թանկարժեք քարեր նշանադրության մատանիների համար
2022-06-30
views 661