Հարսնացուները սովորաբար հարսանյաց զգեստը սրահից վերցնում են հարսանիքից մի քանի օր առաջ, և շատ կարևոր է այն պահել գերազանց վիճակում մինչև այդ կարևոր օրը։
Ո՞րն է հարսանյաց զգեստի խնամքի բարդությունը:
Որպես կանոն, հարսանյաց զգեստները սպիտակ են՝ առատորեն ասեղնագործված քարերով, ժանյակներով և այլ դեկորատիվ տարրերով։
Բացի այդ, հաճախ զգեստի կիսաշրջազգեստը շատ ծավալուն է լինում, քողը բազմաթիվ ծալքերով, ինչը ավելի է դժվարացնում դրա խնամքը։
Այսօր մենք կկիսվենք հարսանեկան զգեստի խնամքի հիմնական գաղտնիքներով, որոնք թույլ կտան պահպանել այն ճիշտ և առանց իր շքեղությունը կորցնելու:
Հարսանյաց զգեստի խնամքը հարսանիքից առաջ
- Զգեստը որքան հնարավոր է ուշ վերցրեք սրահից։
Հարսանյաց սրահի մասնագետները հստակ գիտեն, թե ինչպես խնամեն այն։
Հիշեք, պետք չէ շտապել, շուտ վերցնել և մեկ այլ խնդրի առաջ կանգել հարսանիքից առաջ։
- Եթե որոշել եք զգեստը տանը պահել, երկար մի կախեք այն ուսերի հատվածից։ Ավելի լավ է կախել կողային կարերի ներսից կարված հատուկ օղակներից, կամ այն վերցնելիս նախապես հարցնել խորհրդատուներից։
Ձեր հարսանյաց զգեստը երկար ժամանակ մի թողեք արևի ուղիղ ճառագայթների տակ, դա կարող է հանգեցնել գործվածքի գունաթափման:
- Եթե հարսանյաց զգեստը պահելուց կամ տեղափոխելուց հետո մի փոքր ճմրթվել է, փորձեք այն մշակել շոգեարդուկով՝ հեռավորության վրա պահելով։
Խորհուրդ ենք տալիս զգեստը արդուկել ցածր ջերմաստիճանով և մաքուր սպիտակ կտորի միջոցով։
- Եթե անհրաժեշտ է շտապ մաքրել զգեստը, մի խուսափեք հարցնել մասնգետից։ Նրանք են, որ կօգնեն ճիշտ և չվնասող միջոցի ընտրության հարցում:
Հարսանյաց զգեստի խնամքը հարսանեկան օրը
- Նախապես գնեք կամ պատրաստեք լաքահանող միջոց, որը կարող է արագ մաքրել զգեստը գինուց, սննդից կամ այլ խնդրից:
Նախապես փորձարկեք նյութը, մեկ այլ կտորի վրա, համոզվելու, որ այն աշխատում է։
- Օգտագործեք շպարը ֆիքսող միջոցներ զգեստը չկեղտոտելու համար։
Եթե Ձեզ օգնելու են զգեստը հագնել, խնդրեք բոլոր նրանց, ովքեր դիպչում են դրան, լվանալ ձեռքերը և հեռացնել մատանիները, ինչը կարող է վնասել հանդերձանքի դեկորը:
Դիմահարդարումը շտկելիս խորհուրդ ենք տալիս զգեստի հատվածը ծածկել կտորով, որպեսզի վրան չմնան կոսմետիկայի մանր հետքեր։
- Ավելի լավ է զգեստից բծերը հեռացնել անմիջապես հայտնվելուց հետո, քանի որ հեռացնելը հետո շատ ավելի դժվար կլինի։
Պարզապես նրբորեն մաքրեք այն խոնավ շորով կամ նախապես պատրաստված մաքրող միջոցով:
Հարսանեկան զգեստի խնամք հարսանիքից հետո
- Խորհուրդ չենք տալիս ինքնուրույն լվանալ հարսանյաց զգեստը։
Այն կարող է գունաթափվել և կորցնել իր ձևը: Այս դեպքում անհրաժեշտ է օգտվել քիմմաքրման ծառայություններից։
Մի մոռացեք մասնագետի ուշադրությանը ներկայացնել զգեստի ասեղնագործությունը, կտորի տեսակը և ուլունքների առկայությունը:
- Եթե որոշել եք պահել զգեստը, ապա մի մոռացեք ժամանակ առ ժամանակ վերադառնալ և մաքրել այն:
Սկզբի շրջանում թույլ պահպանված բծերը կարող են չերևալ, սակայն ժամանակի ընթացքում դրանք կսկսեն ի հայտ գալ և դեղնել։
- Պարզ ոճով, հարթ գործվածքներից պատրաստված զգեստները կարելի է լվանալ ձեռքով։ Լվացեք սառը ջրով և օգտագործեք լվացող միջոց նուրբ գործվածքների համար:
Հիշեք, որ չպետք է ոլորել զգեստը այն ջրքամելիս և չպետք է կախեք արևին՝ չորացնելու համար։
Զգեստի անվնաս տեսքի համար այն պետք է պատշաճ կերպով պահպանել:
Դա անելու համար վերցրեք մի մեծ տուփ, որի մեջ կարող եք զգեստը դնել՝ նվազագույնս ծալելով:
Գործվածքի յուրաքանչյուր շերտից հետո մի բարակ թուղթ դրեք և վերջում նույնպես ծածկեք սպիտակ, թեթև թղթով:
Այսպես զգեստը կարելի է երկար տարիներ պահել։
Պարզապես մի մոռացեք այն հանել տուփից ամենաքիչը 2 տարին մեկ՝ լվանալու, օդափոխելու համար։
Սիրով՝ Peri Bridals.