Ամրագրել այցելությունը
Views2286

Այնքան էլ հեշտ չէ, որքան կարող է թվալ։

Մտածում ես ի՞նչ դժվարությունների կարող է հանդիպել հարսնացուն իր հարսանեկան սանրվածքն ընտրելիս։ 
Կարծում եք բավարա՞ր է ուսումնասիրել ընթացիկ միտումները, որպեսզի գտնեք այն տարբերակը, որը համապատասխանում է Ձեր սեփական մազերի երկարությանը և կառուցվածքին:

Իրականում ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, որքան կարող է թվալ ի սկզբանե։ Ի վերջո, պետք է հաշվի առնել բազմաթիվ այլ մանրուքներ, օրինակ՝ հարսանեկան զգեստի ոճը, դեմքի ձևը, աքսեսուարների հետ համատեղելիությունը։

Եթե հարսնացուն երազում է բարդ սանրվածքի կամ գեղեցիկ ձևավորված գանգուրների մասին, նա պետք է մտածի, թե արդյո՞ք այդ սանրվածքի ամբողջ շքեղությունը կդիմանա հարսանիքի օրվա փորձությանը։ 

Չմոռանանք նաև եղանակային պայմանները, որոնք կարող են շատ անկանխատեսելի լինել և փչացնել ցանկացած սանրվածք։

Այդ իսկ պատճառով հարսանիքի համար կատարյալ սանրվածք ընտրելիս հարսնացուն պետք է հաշվի առնի իր կերպարին վերաբերվող բազմաթիվ նրբություններ, որոնց այժմ ավելի մանրամասն կանդրադառնանք։

Հարսանյաց զգեստի դիզայնն ու ոճը

Եթե ​​հարսնացուն ընտրում է բաց ուսերով հարսանյաց զգեստ, այս դեպքում ցանկալի է հավաքել մազերը և բացել պարանոցը՝ այն ընդգծելու համար:

Հարսնացուի հավաքված մազեր

Ծավալուն կիսաշրջազգեստով հարսանյաց զգեստը գեղեցիկ կլինի կոկիկ հարթ սանրվածքի հետ։
Մի փոքր անփույթ, բայց կատարյալ ոճավորված գանգուրները, որոնց մեջ կարելի է բարակ հյուսքեր կամ ուլունքներ ավելացնել, գեղեցիկ կլինեն հարսանեկան կարճ զգեստի հետ:

Վարսերի ոճը կարճ զգեստի դեպքում

Ելնելով զգեստի դիզայնից՝ կարևոր է հիշել ոճերի համատեղելիությունը։ Դասական հարսանյաց զգեստը լավագույնս կհամապատասխանի դասական սանրվածքին, մինչդեռ գունավոր կամ ժամանակակից կտրվածքով հարսանյաց զգեստի դեպքում սանրվածքում կարելի է ավելացնել ոճային հետաքրքիր էլեմենտներ, օրինակ՝ գեղեցիկ ականջօղեր:

Հարսնացուի դեմքի կառուցվածքը

Ցանկացած սանրվածքի խնդիրն է ընդգծել դեմքի գեղեցկությունը և ուղղել ամենաչնչին թերությունները։ Ուստի շատ կարևոր է հաշվի առնել դեմքի կառոցվածքը: 

Եթե ​​Ձեզ անհրաժեշտ է թաքցնել մեծ ճակատը, կարող եք ընտրել խոպոպները և դրանցով ծածկել այն։ 
Բայց երբ հարցը վերաբերում է մեծ քթին, որը պետք է տեսողականորեն փոքրացնել, հրաժարվեք խոպոպներից:
Կլոր դեմք ունեցողները պետք է ընտրեն ոճային, ձգող սանրվածքը։

Դեմքի ավելի քառակուսի կառուցվածքի դեպքում այն ավելի լավ է տեսողականորեն կլորացնել:
Կողքերից թափվող խոպոպները, որոնք այժմ թրենդային են, հիանալի լուծում կլինեն։ Կարելի է դիտարկել նաև չամրացված, երկար գանգուրները, որը կարող է թաքցնել այտոսկրերը։ 
Եռանկյուն դեմքը կարելի է շտկել փարթամ, բաց թողնված երկար մազերով՝ կոկիկ խոպոպներով։ 

Իսկ ի՞նչ պետք է փնտրեն դեմքի ուղղանկյուն կառուցվածքով հարսնացուները: 
Բարձր և պարզ ոճով հավաքված երկար խոպոպները կօգնեն շեղել ուշադրությունը դեմքի լայն հատվածից։

Հարսանեկան վարսահարդարում

Տարբեր ոճերն ու սանրվածքները կօգնեն մեղմել դեմքի ձևը, բայց գլխավորը խնդիրը  ծավալուն ոճով բարձր սանրվածքներից խուսափելն է։ Դրանք միայն կնդգծեն դեմքի ձևը։

Հարսնացուի պարանոցի երկարությունը

Եթե հարսնացուն ունի կարճ պարանոց, ապա նա պետք է բարձրացնի և հավաքի մազերը հետևում։
Իսկ եթե պարանոցը բավականաչափ բարակ է և երկար, միջին երկարությամբ մազերը գեղեցիկ խոպոպներով հիանալի կլինեն։

Հարսնացուի մազերի գույնը

Սանրվածքի ընտրությունը, իհարկե, ոչ մի կերպ կախված չէ մազերի գույնից։ Չկա ոճ, որը սազում է միայն թխահերներին կամ շիկահերներին։ 
Բայց գույնը կարելի է հաշվի առնել այն ժամանակ, երբ ընտրում եք զարդեր՝ կրելու կամ սանրվածքը զարդարելու համար։ 

Մուգ մազերով հարսնացուների համար գեղեցիկ փայլով զարդերը կատարյալ կլինեն։ 
Իսկ շիկահերները կարող են զարդարել իրենց մազերը ավելի նուրբ երանգներից զարդերով, ինչպես սպիտակը կամ կաթնագույնը։

Զարդեր շիկահեր մազերի համար

Հարսնացուի կազմվածքն ու հասակը

Բարձրհասակ հարսնացուների սանրվածքը չպետք է լինի շատ բարձր հավաքված։
Այն սանտիմետրեր կավելացնի հասակին և դա պետք է հաշվի առնել հատկապես, եթե փեսացուն շատ ավելի բարձրահասակ չէ, քան ինքը հարսնացուն։ 

Միջին հասակի աղջիկները կարող են տեսողականորեն ձգել իրենց կազմվածքը՝ հավաքելով մազերը նորաձև, բարձր պոչով։

Ավելի կլորիկ կառուցվածքով հարսնացուների համար ավելի լավ է հրաժարվել անհարկի ծավալուն, բարդ սանրվածքից։ Լավագույն ընտրությունը կլինի կոկիկ, բարձր և պարզ սանրվածքները՝ հետաքրքիր աքսեսուարների ավելացումով։

Հուսով ենք, որ մեր բլոգն օգնեց պատկերացում կազմել Ձեր հարսանեկան սանրվածքի մասին, բայց եթե դեռ վստահ չեք, դա միանգամայն նորմալ է:

Լուծում իհարկե կա։
Կարելի է պարզապես առանձնացնել ամենացանկալի սանրվածքների տարբերակները հարսանիքից մի քանի ամիս առաջ և սկսել փորձել դրանք։

Սիրով՝ Peri Bridals.