Ոչ բոլոր հարսանիքի պատրաստվող փեսացուներն են նույն հետաքրքրությամբ ուսումնասիրում հարսանեկան նորաձևության միտումները ինչ կանայք։
Եվ այնուամենայնիվ, ամեն տարի ավելի ու ավելի շատ տղամարդիկ են պատրաստ կոտրել դասական սև կամ մուգ կապույտ հարսանեկան կոստյումի կարծրատիպերը:
Մենք աջակցում ենք համարձակ փեսացուներին:
Հարսանիքը երկուսի օրն է, ուստի փեսան չպետք է կորչի իր ընտրյալի ստվերում։
Ձեր գեղեցկուհուն համապատասխանելու համար պետք է ուսումնասիրել թրենդները, խորանալ հագուստի և կոշիկի գույները համադրելու գաղտնիքների մեջ, հասկանալ, թե ինչն է սազում Ձեր արտաքինին։
Որքան էլ պնդենք, որ փեսացուի հագուստը պետք է ընտրել հասակին, կազմվածքին և ոճին համապատասխան, չենք կարող հաշվի չառնել հագուստի հարցերում նորաձևության հիմնական միտումները։
Հարսանեկան օրվա ոճը
Ավանդաբար կոստյումը գնում են հարսի զգեստից հետո, որպեսզի համադրությունը ճիշտ ստացվի։
Ոճի առումով արժե հաշվի առնել կոստյումի դասական կամ ժամանակակից մոդելները, ֆորմալ կամ ոչ ֆորմալ, դեկորով հարուստ կամ պարզ տեսքը։
Կախված փեսայի ընտրած ոճից և նախասիրություններից, կոստյումը կարող է լինել երկու կամ երեք մասից բաղկացած:
Ինչ վերաբերում է գույնին, ապա հարսի ձյունաճերմակ զգեստին կսազի գրեթե ցանկացած կոստյում։
Իսկ ավելի կաթնագույն երանգի դեպքում փեսացուն ցանկալի է ընտրի կապույտ, մոխրագույն կամ շագանակագույն կոստյում:
Կոստյում
Եթե փեսացուն աշխատում է մի ընկերությունում, որտեղ չկա խիստ դրես-կոդ, ապա առանց համապատասխան փորձի հարսանեկամ կոստյում ընտրելն ավելի դժվար գործ է։
Ի դեպ, փորձառու ոճաբանները խորհուրդ են տալիս գնելուց հետո որոշ ժամանակ կրել կոստյումը, որպեսզի ընտելանաք դրա նստելու ձևին։
Այն կարող է բաղկացած լինել երկու տարրից՝ բաճկոնից և տաբատից։
Բայց իր արդիականությունը չի կորցրել նաև «եռակտոր կոստյումը»։
Այն այլևս հնաոճ լուծում չէ, այլ ընդհակառակը` ամենաարդիականներից մեկը: Դրա ժիլետը տեսողականորեն «ձգում է» կրողի կազմվածքը, թաքցնում որոշակի թերություններ, դարձնում նրա տեսք ավելի ներկայանալի, հանդիսավոր և խիստ։
Այն նաև հնարավորություն է փեսացուի համար փոխել պաշտոնական կերպարը ավելի պարզի, պարզապես հանելով ժիլետը։
Ըստ կանոնների՝ վերնաշապիկի մանժետները պետք է 1-2 սմ-ով դուրս գան կոստյումի թևերից։
Կոստյումը չպետք է ամրացվի բոլոր կոճակներով. ներքևի կոճակը պետք է մնա բացված, նույնիսկ եթե կա ընդամենը երկու կոճակ:
Տաբատ
Նեղ կարճ տաբատը լավ տեսք կհաղորդի ժամանակակից կտրվածքով բաճկոնին:
Նեղ տաբատի առավելագույն երկարությունը մինչև կոշիկի վերնամասն է։
Իսկ լայն տաբատը պետք է ավելի երկար լինի՝ առջևում ձևավորի մեկ ծալք, հետևի մասում հասնի մինչը կրունկի կեսին:
Ֆրակի հետ ավանդաբար ընտրվում են կողքից գծով տաբատ։
Սմոքինգի դեպքում տաբատը պետք է լինի նույն գործվածքից, ինչ ինքը՝ սմոքինգը։
Գոտիով տաբատ սմոքինգի դեպքում չեն կրում։
Վերնաշապիկ
Փեսացույի համար լավագույն ընտրությունը սպիտակ կամ այլ բաց գույնի վերնաշապիկն է (պարտադիր ավելի բաց, քան բաճկոնը), որի երանգը կհամապատասխանի հարսի զգեստին։
Ընդհանրապես, վերնաշապիկը չպետք է լինի շատ ազատ, չկախվի կամ ծալվի, բայց միևնույն ժամանակ չխանգարի այն կրողին շարժվել։
Եթե փեսան նախատեսում է կրել ճարմանդներ, ապա պետք է ընտրել կրկնակի մանժետներով վերնաշապիկ:
Կարևոր է նաև վերնաշապիկի օձիքը՝ այն չպետք է ամբողջությամբ ծածկվի դասական փողկապով։
Փողկապ
Փողկապ ընտրելիս հարկ է հիշել, որ ըստ կանոնների՝ այն պետք է լինի ավելի մուգ, քան վերնաշապիկը, բայց ավելի բաց, քան բաճկոնը։
Կախված ընդհանուր ոճից՝ կարող եք ընտրել դասական փողկապ կամ փողկապ-թիթեռնիկ։
Փողկապ կրելու դեպքում վերնաշապիկի օձիքը պետք է լինի բարձր և կոշտ, որպեսզի չկորցնի իր ձևը։
Էթիկետի կանոնների համաձայն՝ կապված փողկապը պետք է հասնի տաբատի գոտու ճարմանդին, բայց չծածկի այն։
Եթե փեսան նախատեսում է ժիլետ կրել, ապա երկարությունը այնքան էլ կրիտիկական չէ։
Բացի այդ, փողկապ-թիթեռնիկը չպետք է լինի շատ փոքր կամ հակառակը՝ մեծ, այլ պետք է ծածկի վերնաշապիկի օձիքի անկյունները։
Կոշիկներ
Սովորաբար սև կոստյումը լավագույնս համադրվում է սև կոշիկների հետ։ Իսկ մոխրագույն և կապույտ կոստյումները ընտրության լիակատար ազատություն են տալիս. սև, շագանակագույն, անգամ մանուշակագույն կոշիկները հավասարապես լավ կհամադրվեն նման կոստյումների հետ:
Բայց այստեղ կանոնները շատ խիստ չեն։ Գլխավորն այն է, որ կոշիկները համապատասխանեն հանդերձանքի ընդհանուր ոճին և գույնին։
Բացառություն է կազմում սմոքինգը, որն ավանդաբար համադրվում է սև լաքապատ կաշվի կամ փայլատ կոշիկների հետ։
Աքսեսուարներ
Պատշաճ ընտրված աքսեսուարները կօգնեն լրացնել փեսայի կերպարը.
- ճարմանդներ
- փողկապի սեղմակ
- թաշկինակ բաճկոնի գրպանում;
- տաբատի գոտի
- ժամացույց կամ թեւնոց
- հարսանեկան մատանի
Թող մեր խորհուրդները օգտակար լինեն Ձեր հարսանեկան կատարյալ տեսքի ստացման հարցում: Բայց մենք գիտենք, որ ինքնավստահ տղամարդը, այնուամենայնիվ, որոշում կկայացնի փորձեր անելու և կնտրի տարբերվող կոստյում։
Ոստի այն, որը սազում է Ձեզ և ընդգծում Ձեր տեսքը, Ձեր իդեալական հարսանեկան կոստյումն է։
Սիրով՝ Peri Bridals