Ամբողջ աշխարհում հարսանեկան ավանդույթները տարբեր են՝ կախված երկրից և ժամանակաշրջանից:
Շատ մշակույթներում սովորույթները պահպանվել և փոխանցվել են հաջորդ սերունդներին:
Ի վերջո, հարսանեկան արարողությունների մեծ մասը արմատավորված է ավանդույթների վրա և ներառում է մի շարք կանխորոշված քայլեր, որոնք արվել են տարիներ շարունակ, եթե ոչ դարեր։
Անկախ նրանից, մշակութային, կրոնական, թե պարզապես զվարճանքի համար եք ներառում ավանդույթները ձեր հարսանիքի ժամանակ, դրանք լավ միջոց են հարգելու ձեր ժառանգությունը և գեղեցիկ իմաստ հաղորդելու այդ օրվան:
Թեև դրանք բոլորն էլ ներկայացնում են երկու մարդկանց միությունը, այստեղ կարող են լինել մի քանիսը, որոնք յուրահատուկ են և առանձնանում մյուսներից:
Այս սովորույթները կարող են կապել Ձեր հարսանիքը հարյուրավոր տարիներ առաջ տեղի ունեցած ամուսնությունների հետ, կամ ոգեշնչել գալիք սերունդներին:
Ահա հետաքրքիր հարսանեկան ավանդույթները ողջ աշխարհից:
Հնդկաստան
Ձեռքի զարդեր կրելու փոխարեն՝ Հնդկաստանում հարսնացուն իր ժամանակը ծախսում է մեհնդիի՝ հինայից պատրաստված ներկի վրա, որը բարդ և խիտ կերպով ներկվում է նրա վրա:
Թեև դա մեծ համբերություն է պահանջում, բայց արդյունքը արվեստի գեղեցիկ գործ է, որը մաշկի վրա պահպանվում է մոտավորապես երկու շաբաթ:
Հետաքրքիր է, որ մենհդին իրականում ներկվում է հարսնացուի վրա իր բուժիչ հատկությունների համար: Այն օգնում և հանգստացնում է՝ հարսանիքի օրվա սթրեսները հաղթահարելիս:
Իտալիա
Սնահավատ ազգ, երբ խոսքը վերաբերում է հարսանեկան արարողություններին:
Իտալացիները խուսափում են ամուսնանալ երեքշաբթի կամ ուրբաթ օրը և այդ օրերը համարում են չար ոգիների ստեղծման օրը: Մայիսը և օգոստոսը նույնպես դուրս են գալիս օրացույցից:
Իտալիայում հարսանեկան ավանդույթները ներառում են հարսնացուին զարմացնելը, երբ փեսան նախօրեին իր ապագա կնոջ պատուհանի տակ սերենադ է երգում:
Մեքսիկա
Արարողության ժամանակ, երբ մեքսիկացի ամուսինները տալիս են իրենց երդումները, նրանց ուսերին փաթաթվում է «լազո»՝ պատրաստված ուլունքներից և ծաղիկներից:
«Լազոն» ներկայացնում է զույգի սերն ու միությունը, իսկ նրա ձևը հիշեցնում է անսահմանության խորհրդանիշը, ինչը երկարատև միասնության նշանն է։
Կոնգո
Այստեղ հարսանիքի օրը չի կարելի ժպտալ։
Մինչ մյուս երկրներում ամուսնությունների մեծ մասը լի է հուզմունքով և սպասումներով, Կոնգոյի զույգերը պետք է իրենց երջանկությունը հսկողության տակ պահեն:
Իրենց հարսանիքի ողջ օրվա ընթացքում՝ արարողությունից մինչև ընդունելություն, երկուսին էլ արգելված է ժպտալը։
Եթե նրանք ժպտան, դա կնշանակի, որ նրանք լուրջ չեն վերաբերվում ամուսնությանը:
Գերմանիա
Ամուսնության օրը Գերմանիայում զույգերին մեծ գերան և սղոց են նվիրում։ Ենթադրվում է, որ գերանը միասին սղոցելով նրանք ապացուցում են կոշտ խոչընդոտները հաղթահարելու համար միասին աշխատելու իրենց կարողությունը:
Ոչ մի հարսանիք կամ զույգ նույնը չեն և ինչ էլ որ որոշեք, հիշեք, որ յուրաքանչյուր ավանդույթ ընտրելիս, դրանք կարող եք կիրառել ձեր տարբերակով, դարձնելով ձերը։
Ստացեք լրացուցիչ հետաքրքիր ինֆորմացիա հարսանիքի օրվան ճիշտ նախապատրաստվելու համար.