Ամրագրել այցելությունը
Views875

Հայտնի հյուրեր, շռայլ դեկորներ և միլիոն դոլար արժողությամբ զգեստներ. հայտնի մարդկանց հարսանիքները ամենահիշվողներից են:

Հաճախ, հայտնիների հարսանյաց զգեստներն իրենց սեփական երևակայությունն են: 
Շքե՞ղ, կամ, միգուցե, պա՞րզ. դրանք գլուխգործոցներ են, որոնցով կարելի է հավերժ հիանալ: 

Արիանա Գրանդեի պարզ զգեստից մինչև Մոնակոյի արքայադուստր Գրեյսի դասական գլամուր զգեստը. մենք Ձեզ համար առանձնացրել ենք բոլոր ժամանակների ամենահայտնի հարսանյաց զգեստները։

Նիկոլա Պելցի հարսանյաց զգեստը

Իսկ Դու ի՞նչ կհագնեիր, եթե ամուսնաիր երգչուհի, հեռուստատեսային աստղ, նորաձևության ամենահայտնի դիզայներներից մեկի՝ Վիկտորյա Բեքհեմի և նախկին, մեծագույն և ամենաճանաչված ֆուտբոլիստներից՝ Դևիդ Բեքհեմի որդու հետ:

Մոդել Նիկոլա Պելցը դիմել է իտալական նորաձևության տանը ընտրելով մինիմալիստական, բայց շքեղ զգեստ։
Վերջնական արդյունքը` քառակուսի դեկոլտեով, լրացվող փեշով, ժանյակավոր ձեռնոցներով, շքեղ քողով և Versace հաստ կրունկներից կոշիկներով ստացված տեսքն էր:
Դատեք ինքներդ. այն անկասկածկ կմնա հարսանյաց պատմության մեջ:

Նիկոլա Պելցի հարսանյաց զգեստը

Գրեյս Քելլիի հարսանյաց զգեստը

Ինչ վերաբերում է 20-րդ դարի ամենահայտնի զգեստներին, ապա այս հարսանյաց զգեստը, որը Գրեյս Քելլին կրել է Մոնակոյի արքայազն Ռենյեի հետ ամուսնանալու համար, անշուշտ, գլխավորում է ցուցակը:

Զգեստը, որն արտացոլում էր հոլիվուդյան դերասանուհու կերպարը ոգեշնչել է հազարավոր կանանց իրենց հարսանյաց զգեստն ընտրելիս, այդ թվում՝ Քեյթ Միդլթոնին, ում հարսանյաց զգեստը, ինչ խոսք, շատ նման էր այս մեկին:

Գրեյս Քելլիի հարսանյաց զգեստը

Լիլի Քոլինզի հարսանյաց զգեստը

Հեքիաթներն իսկապես իրականանում են. պարզապես տեսեք Լիլի Քոլինզի և նրա ամուսնու՝ Չարլի Մակդաուելի հարսանեկան նկարները, ովքեր ամուսնացել են Կոլորադոյում։

Լիլի Քոլինզի հարսանյաց տեսքը, անկասկած, հիշվողներից է:
Մեկ այլ հարսանյաց զգեստ, որը ոգեշնչված է Գրեյս Քելլիի ոճից։

Դերասանուհին կրում էր Ռալֆ Լորենի երկարաթև ժանյակավոր հարսանյաց զգեստը, որը լրացվում էր զգեստի ոճով պատրաստված շքեղ ժանյակավոր թիկնոցով։

Լիլի Քոլինզի հարսանյաց զգեստը

Արիանա Գրանդեի հարսանյաց զգեստը

Հայտնիների բոլոր գերժամանակակից հարսանյաց զգեստներից, Արիանա Գրանդեի զգեստը մնում է ամենասիրվածներից մեկը: 
Գրեմմիի մրցանակակիրը իր զգեստի համար ընտրել է դիզայներուհի Վերա Վանգին։ 

Ըստ Vogue-ի, նրանք միասին սկսել են մտածել` ինչպիսին է լինելու հարսանյաց զգեստը Met Gala երեկույթներից մեկի ժամանակ, դեռ տարիներ առաջ։

Արիանա Գրանդեի հարսանյաց զգեստը

Անջելինա Ջոլիի հարսանյաց զգեստը

Ինչու՞ այս զգեստը:

Վերսաչեիի զգեստը, որը ստեղծվել է անձամբ Դոնաթելլա Վերսաչեի կողմից, չափազանց յուրօրինակ է։ Դերասանուհին և վեց երեխաների մայրը նախընտրել է թույլ տալ, որ հարսանեկան զգեստը լինի իր երեխաների ստեղծագործության արտահայտությունը:

Յուրահատուկ տեսքը ստեղծել է Վերսաչեիի վարպետ-դերձակ Լուիջի Մասսին, ով Ջոլիի երեխաների նկարներից տասնյակ նմուշներ կարել նրա զգեստի և քողի վրա:

Անջելինա Ջոլիի հարսանյաց զգեստը

Ալեքսանդրա Դադարիոի հարսանյաց զգեստը

Ոգեշնչված 1920-ականների Նոր Օռլեանի ոճային միտումներից՝ Ալեքսանդրա Դադարիոն կրում էր Դանիել Ֆրանկելի հարսանյաց զգեստը՝ ծալքավոր մետաքսից։

Աստղը զգեստի հետ համադրել է մինիմալիստական ականջօղեր, ասեղնագործ հովանոց և մինչև հատակը հասնող քող։

Իսկ նրա աքսեսուարներն իրականում ողջունող նշան էին արքայական ընտանիքի անդամներին, մասնավորապես՝ արքայադուստր Դիանային և Մեգան Մարքլին: 
Դերասանուհին նշել է, որ հիացած է Մեգանով և իր հարսանեկան մատանին ընտրելիս ոգեշնչվել է Սասեքսի դքսուհու մատանուց:

Չնայած, իրնն ավելի քիչ շքեղ է, բայց ամբողջությամբ կրկնօրինակում է Մեգանի մատանուն, որը նախկինում եղել է արքայադուսդր Դիանայինը։

Ալեքսանդրա Դադարիոի հարսանյաց զգեստը

Մերիլին Մոնրոյի հարսանյաց զգեստը

Մերիլին Մոնրոյի ամենաքննարկված հարսանիքը բեյսբոլի լեգենդ Ջո Դի Մաջիոյի հետ էր:
Բայց, ինչ վերաբերվում է հարսանեկան զգեստներին, նրա ամենահայտնի հարսանեկան զգեստն այն էր, որ նա կրում էր երրորդ ամուսնու՝ դրամատուրգ Արթուր Միլլերի հետ ամուսնանալիս: 

Զույգի փոքրիկ հարսանեկան արարողության ժամանակ Մոնրոն հագել էր բաց բեժ գույնի զգեստ, որը մշակվել էր Նորման Նորելի և Ջոն Մուրի կողմից:

Ըստ խոսակցությունների նա չի կարողացել համապատասխան գույնի կտոր գտնել, ուստի թաթախել է սուրճի մեջ, որպեսզի այն շագանակագույն երանգ ստանա:

Մերիլին Մոնրոյի հարսանյաց զգեստը

Այժմ Դուք ունեք հիանալի ընդօրինակման աղբլուրներ Ձեր զգեստի ոճն ընտրելու հարցում։
Հաջողություն ենք մաղթում։ 

Սիրով՝ Peri Flowers